Լյուբլինում վանդալների հարձակմանն է ենթարկվել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակը

PanARMENIAN.Net - Լեհաստանի Լյուբլին քաղաքում անհայտները կապույտ ներկով ներկել են Սուրբ Ընտանիքի եկեղեցու մոտ տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի պապի, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած առաջին Պապն է եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Gazeta Wyborcza»-ն, այդ կապակցությամբ, 2005 թվականին Լյուբլինի հայերը հուշատախտակ տեղադրեցին, հարգելով Հովհահնես Պողոս Երկրորդի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես նշել է տեր հայր Ռիչարդ Յուրակը, նա դեռեւս մտադիր չէ դիմել ոստիկանություն, սակայն դա անխուսափելի կլինի, եթե վանդալիզմի այդ գործողությունները կրկնվեն: Հիշեցնենք, որ 2005 թվականին Վարշավայում ներկվել էր նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպանատան ցուցատախտակը, սակայն ոճրագործներն այդպես էլ չհայտնաբերվեցին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---