Մանվել Սարգսյան. Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիայի հոտ անգամ չի գալիս

Մանվել Սարգսյան. Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիայի հոտ անգամ չի գալիս PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասի տարածաշրջանում կան ակտիվության առանձին ուղղություններ` դա արդեն իսկ հիշատակված ԵՄ ծրագիրն է, այսինքն տարածաշրջանի ներգրավումն է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: Այստեղ ես պետք է նշեմ տարածաշրջանի առանձին երկրների հետ ԵՄ-ի շփման առանձին ուղղությունների ձեւավորման փաստը` հավանաբար, Եվրապան նույնպես տուրք է տալիս տարածաշրջանի երկրների անհատական նախաձեռնություններին»,-ասել է PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիայի հոտ անգամ չի գալիս, փոխարենը նախանշվում են եվրոպական ծրագրերին առանձին երկրների ինտեգրման ուղղությունները: «Գլոբալ փոփոխությունների ներկայիս շրջանում քաղաքակիրթ աշխարհը գնում է ցանկացած էքսպերիմենտների հանուն ընդհանուր կայունության պահպանման եւ ամբողջ աշխարհում սուբյեկտների քաղաքական որակի աճի խրախուսման»,-նշել է նա:



Ըստ վերլուծաբանի, կայունության ապահովման հին համակարգերը գնալով վատ են աշխատում եւ անհրաժեշտ է գլոբալ կարգ ու կանոնի ձեւափոխման մեթոդներ գտնել նվազ ապակառուցողական գործընթացների հիման վրա` խուսափելու համար տարբեր չկառավարվող տարածքների առաջացումիաց: «Նկատելի է, որ այդ խնդիրները գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում արեւմտյան երկրների աշխարհաքաղաքականության մեջ: Եվ Հարավային Կովկասն, այդ իմաստով, ամենամեծ խնդիրը չէ: Պետք չէ մոռանալ ապակառուցողական շղթայի մասին` Իրան, Իրաք, Լիբանան: Կովկասյան խնդիրները առավել լոկալ են: Կա մի պահ եւս` Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայաստանի առջեւ, օրինակ, Ռուսաստանն արդեն հարցը դրել է` կատարեք ձեր ընտրությունը: Իսկ թե ինչ է դա նշանակում դժվար է հասկանալ ոչ միայն մեր տարածաշրջանի երկրներին, այլ հենց Ռուսաստանի համար: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մինչեւ վերջ հասկանում է, թե ինչն է ճիշտ: Աշխատանքն ընթանում է սովորության համաձայն, իսկ փոխադարձ պահանջների բնույթը հստակ արտահայտված տրամաբանություն չունի` այդպիսին է փոփոխություների շրջանի առանձնահատկությունը: Հաճախ, ինչպես կարելի է նկատել, տարածաշրջանի երկրների նախագահներն ուղղակի չեն հասկանում, թե ինչպես վարվեն, իսկ երկրների քաղաքական վերնախավը այնքան էլ հստակ չի հասկանում, թե ինչ են իրենցից ուզում: Չկա երկաթե տրամաբանություն` կա մոտեցումների տձեւություն եւ սեփական շահերի վատ իմացություն»,-ընդգծել է Սարգսյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---