Հարավային Կովկասում Ռուսաստանը միայն մեկ քաղաքական դաշնակից ունի` Հայաստանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չունեցավ մշակված ռազմավարություն Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտութոյւնների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «Կարելի է նույնիսկ ասել, որ Ռուսաստանն ինչ-որ անհասկանալի, սպասողական դիրքորոշում է գրավել: Հստակ պատկերացումների բացակայությունը հարցում, «թե ինչ է Ռուսաստանին հետաքրքրում է Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում», հանգեցնում է սխալ, իսկ երբեմն թյուր որոշումների: Ես ցանկանում եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը միայն մեկ քաղաքական դաշնակից ունի` Հայաստանը, սակայն, կարծում եմ շատ կարճ ժամանակով: Դա մի կողմից ուրախալի է, իսկ մյու կողմից` տխուր, քանի որ վերջին տասնամյակի ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը եւ տնտեսական կապերը ուղղված էին ոչ թե Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացմանը, այլ երբեմն արտաքին քաղաքականության գերատեսչության այնպիսի քայլերի, որոնք վնասում էին այդ հարաբերություններին: Ռուսական կառավարության չմտածված գործողությունները ստիպել են Հայաստանի ժողովրդին եւ իշխանական կառույցներին շրջվել այլ միջազգային քաղաքական խաղացողների կողմը»,- ընդգծել է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտութոյւնների կենտրոնի ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---