Խոզի գրիպով հիվանդ 11-րդ մարդն է մահացել

Խոզի գրիպով հիվանդ 11-րդ մարդն է մահացել

PanARMENIAN.Net - Երևանում խոզի գրիպով վարակակիրի ևս 1 մահվան դեպք գրանցվեց:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, մահացածը 58 ամյա Աստղիկ Մանվելյանն է, տեղեկությունները հաստատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից :

Նրա մոտ նաև սրտային ծանր անբավարարվածություն էր:

Հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանն ասաց, որ, մահացածին հիվանդանոց էին ընդունել հունվարի 11-ին: Նրա մոտ կար շաքարային դիաբետ, սրտային ծանր անբավարարություն:

Ընդհանուր առմամբ, մահացել է H1N1-ով հիվանդ 11 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց ու ունեին այլ առողջական խնդիրներ: Հունվարի 13-ին գրանցել էր մահվան ևս երկու դեպք` 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։

Ընդ որում, հիվանդությունը նվազման միտում է արձանագրում: եթե դեկտեմբերի 11-ի ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:

Հունվարի 12-ին արձանագրվել է մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հատատվել է H1N1 ենթատեսակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---