Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը՝ Երևանում14 հունվարի 2016 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ճապոնական ֆիլմերի փառատոնը նախաձեռնել են Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական-մշակութային կենտրոնը և Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը: Կինոփառատոնը կբացվի «Տոկիոյի անհաջողակները» ֆիլմի ցուցադրությամբ հունվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս անգամ ճապոնական ֆիմերի ցուցադրությունը կուղեկցվի անգլերեն և ոչ թե ռուսերեն սուբտիտրերով: Կարինե Փիլիպոսյանի փոխանցմամբ, անցյալ տարի ճապոնացիները հարցումներ էին անցկացրել փառատոնի հանդիսատեսի շրջանակներում և պարզել, որ հայ հանդիսատեսը բոլորովին դեմ չէ անգլերենին: «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ այս տարի կինոփառատոնը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հիմնադրման մեկամյակին: Մինչև 2015-ի հունվարի 12-ը, երբ Երևանում բացվել Ճապոնիայի դեսպանության շենքը, դեսպանի նստավայրը Մոսկվան էր: 2015-ի փառատոնը նաև թեմատիկ է․ ներկայացվելու են ճապոնուհիների խնդիրներին նվիրված ֆիլմեր՝ նկարահանված վերջին տարիներին ճապոնացի երիտասարդ կինոռեժիսորների կողմից: «Կանանց վերաբերող բոլոր տեսակի հարցերը, խնդիրները՝ հոգեբանական, սոցիալական, ընտանեկան․սա է թեման: Բոլոր ֆիլմերը 2005-ից հետո նկարահանված ֆիլմեր են, ժամանակակից ֆիլմեր են այսօրվա մասին, այսօրվա կնոջ խնդիրների մասին: Եվ շատ համամարդկային խնդիրներ են բարձրացված ֆիլմերում», - ներկայացրել է Փիլիպոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերից երկուսի ռեժիսորները հունվարի 15-ին կժամանեն Երևան: Հունվարի 16-ից հետո նրանց հետ հանդիպումներ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում իրենց հեղինակած կինոֆիլմերի ցուցադրությունից հետո, և հայ հանդիսատեսը, արվեստասերներն ու կինոգետները հնարավորություն կունենան նրանց հարցեր ուղղելու, նրանց հետ քննարկելու կինոարվեստին նվիրված ամենատարբեր խնդիրներ: Հունվարի 15-ին «Հիկարի» կենտրոնում նախատեսված է ճապոնացի կինոռեժիսորների հանդիպումը հայ կինոգործիչների հետ: Հանդիպմանը Ճապոնիայից ժամանած ռեժիսորների համար կցուցադրվեն հայ կին ռեժիսորների ֆիլմերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |