15-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ

15-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ

PanARMENIAN.Net - 15-ամյա aմերիկահայ շախմատիստ, գրոսմայստեր Սամվել Սևյանը հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցկացվող Tata Steel Chess Challengers մրցաշարը կմեկնարկի ադրբեջանցի գրոսմայստեր Էլթաջ Սաֆարլիի հետ պարտիայով: Սևյանը հանդես կգա սև խաղաքարերով:

Մրցաշարը կմեկնարկի հունվարի 16-ին, իսկ կավարտվի ամսի 31-ին: Հրավիրված 14 մասնակիցը կպայքարի գլխավոր մրցաշարի ուղեգրի համար: Սևյանի գլխավոր մրցակիցները կլինեն գերմանացի Լիվիու-Դիտեր Նիսիպեանուն, հնդիկ Ադհիբան Բասկարանը, ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևը և հոլանդացի Էրվին Լ’Ամին, գրում է «Ա1+»-ը:

Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը, որը չորս անգամ հաղթող է ճանաչվել Վեյկ-ան-Զեեում, այս անգամ չի հրավիրվել կազմակերպիչների կողմից: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, հոլանդացիներ Անիշ Գիրին, Լյուկ Վան Վելին, չինացիներ Դին Լիժենը, Ի Վեյը, Հոու Իֆանը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը, Եվգենի Տոմաշևսկին, ուկրաինացի Պավել Էլյանովը, անգլիացի Մայքլ Ադամսը, չեխ Դավիդ Նավարան և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:

Սամուել Սևյանը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում 2014-ին (ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր): Համեմատության համար` Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19:

Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---