Ռ. Քոչարյան. Հաջորդ տարվանից ԵՄ հետ հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված Գործողությունների ծրագրին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հաջորդ տարվանից Եվրամիության հետ հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ եւ հույս է հայտնել, որ մեկնարկը հաջող կլինի: Նրա խոսքերով, ներկայում փորձ է արվում Գործողությունների ընդհանուր ծրագրից առանձնացնել հաջորդ տարվա հիմնական գերակայությունները եւ հստակեցնել Եվրահանձնաժողովի հետ աշխատանքի մեխանիզմները: Հանրապետության նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների, Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին` կարեւորելով դրա անցկացումը միջազգային չափանիշերին համապատասխան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---