Քերի. Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մոտ է Ժնևի կոմյունիկեին

Քերի. Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մոտ է Ժնևի կոմյունիկեին

PanARMENIAN.Net - Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մոտ է Ժնևի կոմյունիկեին և արժանի է քննարկման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Սիրիայի վերաբերկալ «Գործողությունների խմբի» 2012 թ. Ժնևի կոմյունիկեն նախատեսում է անցումային կառավարության ստեղծում Սիրիայում: ԱՄՆ-ն դա հասկանում է, որպես Ասադի պաշտոնանկություն: Ընդ որում ԱՄՆ-ն մեղադրում էր Իրանին, որ վերջինս ջանում է պահպանել Ասադի պաշտոնավարումը: Նման մեղադրանքներ էին հնչում նաև Ռուսաստանի հասցեին` Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն իրենք սիրիացիները առանց այլոց թելադրանքի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանը բանակցությունների սեղանի շուրջ նստեց Սաուդյան Արաբիայի և մյուս երկրների հետ: Մեկ տարի, նույնիսկ մի քանի ամիս առաջ դա անհավանական էր թվում»,-ասել է Քերին CNN-ին տված հարցազրույցում:

«Իրանը Սիրիայի վերաբերյալ սեփական ծրագիրն է մշակել, որը ներառում է կրակի դադարեցում և բանակցություններ, Սիրիայի սահմանադրության բարեփոխում, վերանայում, ազգային միասնության կառավարության ձևավորում և ընտրություններ: Սա շատ մոտ է այն կարգավորմանը, որին արդեն երկար ժամանակ ձգտում է ժնևյան գործընթացը: Դա պետք է ուսումնասիրել»,-ասել է Քերին:

«Ես խոստումներ տալ չեմ կարող, չեմ կարող ասել, դա կաշխատի, թե ոչ: Բայց կարող եմ ասել, որ քաղաքական կարգավորումը, իսկ բոլորը համամիտ են, որ այն անհրաժեշտ է, դրան հասնելու միակ ճանապարհն է: Եվ մենք կփորձենք հետևել այդ մոտեցմանը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը չի ակնկալում, որ Ասադը հրաժարական կտա Սիրիայի նախագահի պաշտոնից մինչր 2017-ի մարտը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ Օբամայի վարչակազմի կազմած իրադարձությունների զարգացման հիմնարար սցենարի նախագծի վրա հղումով:

Թե ինչպես տեղի կունենա Ասադի պաշտոնանկությունը, Սպիտակ տան ծրագրում չի ասվում: Ինքը Սիրիայի նախագահը հրաժավել է հեռանալ պաշտոնից, քանի դեռ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը, հայտնում է Վեդոմոստին:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---