Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը հաստատուն կերպով ընդգրկվել է միջազգային քաղաքականության օրակարգում

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից XX դարի սկզբում Հայոց Ցեղասպանության պատմական փաստի ճանաչման եւ մեկուկես միլիոն հայերի ոչնչացման համար նրա պատասխանատվության խնդիրը հաստատուն կերպով ընդգրկվել է միջազգային քաղաքականության օրակարգում: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը:Նրա խոսքերով, Եվախորհուրդն արդեն գտնում է, որ առանց այդ ճանաչման Անկարան չի կարող Եվրոպական Միության անդամակցության հույս ունենալ: «Եվրոպան, ըստ ամենայնի, շատ վստահ է տրամադրված: Այդ մասին է խոսում նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը. Թուրքիայի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը հանցագործություն համարել: Իսկ նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանը 173 ձայն «կողմ» եւ երկու «ձեռնպահ» քվերակությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության փաստը եւ ապրիլի 24-ը հայտարարեց Օսմանյան Թուրքիայում հայերի նպատակաուղղված ոչնչացման զոհերի հիշատակի օր: Այդպիսով, Արգենտինան Ուրուգվայից հետո երկրորդ հարավամերիկյան երկիրն է, որ դատապարտել է մարդկության դեմ ուղղված այդ դաժան հանցագործությունը»,- նշել է ՌՀՄ նախագահը:



Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ում 38 նահանգների օրենդիր ժողովները ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլեւ ապրիլի 24-ը հայտարարել են Զոհերի հիշատակման օր: «Այսօր, ընդհանուր առմամբ, 18 երկիր, այդ թվում Վատիկանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունըծ

Հատկապես ցանկանում են ընդգծել, որ Հայաստանի ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը շատ ցավում են այն հանգամանքի կապակցությամբ, որ Իսրայելը չի պաշտպանում Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Թուրքիայի վրա բարոյական եւ քաղաքական ճնշում չի գործադրում, որպեսզի վերջինս ճանաչի պատմական պատասխանատվությունը երիտ թուրքերի եւ նրանց սերունդների կողմից կատարված հանցագործության համար Օսմանյան կայսրության տարածքում»,- ասել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ժողովուրդը, որն անցել է Հոլոքոստի միջով, պարտավոր է հայերի նկատմամբ հանդուրժողականություն դրսեւորել, որոնք նրան եւ նրա պատմությանը միշտ հարգանքով եւ համակրանքով են վերաբերվել, եւ ցավակցել են նրա ողբերգություններին: «Միակ դրական փաստը Իսրայելի գլխավոր ռաբբի պարոն Մետցերի այցելությունն էր Հայաստան: Նա ժամանել էր իմ եւ Կաթողիկոսի հրավերով: Այցելել է զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Դրանով նա մեզ մեծ բարոյական աջակցություն է ցուցաբերել: Ես հասկանում եմ, որ Իսրայելի գլխավոր ռաբունու դիրքորոշումը դեռ Իսրայելի դիրքորոշումը չէ: Սակայն մեր ժողովրդին նման աջակցություն ցուաբերելու համար մեծ խիզախություն է պահանջվել, առավել եւս երբ թուրքական իշխանությունները բողոքեցին այդ կապակցությամբ: Մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ իսրայելյան պետությունը կհետեւի նրա օրինակին»,- նշել է ՌՀՄ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---