Տ.Թորոսյան. Վրաստանը ցանկանում է, որ մշտապես այնպիսի որոշումներ կայացվեն, որ շահավետ են միայն իր համար

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունները միջազգային համաժողովներում պարտավոր են գործել միայն սեփական երկրի շահերից ելնելով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մեղադրում են հայկական խորհրդարանական պատվիրակությանը Հարավային Կովկասի Խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը տապալելու համար: Նրա խոսքերով, նման մեղադրանքները պայմանավորված են լոկ այն փաստով, որ հայկական կողմը չի կատարել վրացական կողմի «ցանկությունները»: Անկասկած, նկատել է Թորոսյանը, վատ չէր լինի, եթե Հայաստանի եւ Վրաստանի շահերը համընկնեին, այդ դեպքում կընդունվեին երկու կողմերի համար շահավետ որոշումներ: «Սակայն այսօրվա դրությամբ վրացական կողմը ցանկանում է, որ որ մշտապես այնպիսի որոշումներ կայացվեն, որ շահավետ միայն իր համար, ոչ մի անգամ իրեն նեղություն չտալով մատծել, թե որքանով է Վրաստանի դիրքորոշումն ու վարքագիծը համընկնում Հայաստանի շահերի հետ»,-եզրակացրել է խոսնակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի գծով խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին մեղադրել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը Հարավային Կովկասի Խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը տապալելու համար: Մասնավորապես, հայկական պատվիրակությունը չի համաձայնվել Վրաստանի առաջարկությանը ամփոփիչ կոմյունիկեում կետ ընգրկել Ռուսաստանում վրացիների եւ Կովկասի այլ ժողովրդների հանդեպ քսենոֆոբիայի դրսեւորումների մասին, առաջարկելով Ռուսաստանի փոխարեն գրել «մի շարք երկրներում»: Այդ պատճառով, վրացական կողմը հրաժարվեց ստորագրել կոմյունիկեն: Բացի այդ, Վրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության լուծման օգտին Ադրբեջանի տարածաքային ամբողջականության շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---