Իրան-Հայաստան գազատարի շահագործումն իրականացնելու է «ՀայՌուսգազարդ»-ը

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ, ինչից հետո փորձարկման աշխատանքեր են տարվելու, իսկ իրանական գազը արդեն կներկրվի Հայաստան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, գազատարի շահագործումն իրականացնելու է «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ-ն, իսկ գազատարը հանդիսանալու է «Բարձ լարման էլեկտրացանցեր» պետական ընկերության սեփականությունը: «Տնտեսապես արդյունավետ է, երբ գազատարը շահագործում է մասնագիտացած ընկերությունը, իսկ Հայաստանում այդպիսին է «ՀայՌուսգազարդը»: Բացառված չէ, որ հետագայում 40-կիլոմետրանոց գազատարը կդրվի «ՀայՌուսգազարդ»-ի հաշվեկշռի մեջ` որպես Հայաստանի կառավարության բաժնեմասի ավելացում այդ ընկերության սկզբնական կապիտալում: Եթե նման առաջարկ լինի եւ շահավետ պայմաններ լինեն, ապա ինչու նման քայլի չդիմել»,- նշել է Հայաստանի էներգետիկայի նախարարը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---