Օրհան Փամուկին դիմավորել են «Հայոց ցեղասպանություն չի եղել» պլակատով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Ստամբուլի «Սաբանջ» համալսարանում կայացել է «Օրհան Փամուկն ու գրականությունը» թեմայով կոնֆերանս, որի ժամանակ Նոբելյան մրացանակակիր Օրհան Փամուկը հանդիպել է ուսանողների հետ: Դա առաջին հանդիպումն է ընթերցողների հետ Թուրքիայում Նոբելյան մրցանակը ստանալուց հետո, գրում է Milliyet-ը:



Կոնֆերանսի ժամանակ երկու ուսանող, ի նշան բողոքի, բարձրացրել են «Հայոց ցեղասպանություն չի եղել» խորագրով պլակատ: Մինչ Օրհան Փամուկը հանգիստ նայում էր նրանց վրա, դահլիճը շատ ակտիվ վերաբերմունք ցուցաբերեց միչադեպի հանդեպ, ինչից հետո ուսանողներն ստիպված էին լքել կոնֆերանսը:



Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանվել է 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ: Ավելի ուշ` 2006 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով Ֆրանքֆուրտում` իրեն «Խաղաղության մրցանակ» շնորհելու կապակցությամբ, նա նորից հայտարարեց. «Պարզ եւ հստակ կրկնում եմ, ես ասել եմ, որ մեր երկրում սպանվել է 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ: Ես հետեւողական եմ իմ խոսքերում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---