Բարելավված բնակարանային պայմաններ` Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար

Բարելավված բնակարանային պայմաններ` Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից 10-ը՝ Արագածոտնի մարզում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք: Ծրագրի շրջանակներում Գևորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը:

Գևորգյաններն ապրում էին կես դար առաջ կառուցված տանը. տանիքը վաղուց ծակոտկեն էր դարձել, և ամբողջ խոնավությունը քայքայում էր տունը:

«Միշտ երազել եմ հարմարավետ տուն ունենալ: Երբեմն ավելի դժվար է տուն նորոգելը, քան կառուցելը: Տարիներն անցան ու երեխաներս մեծացան առանց կենցաղային տարրական պայմանների: Գարնանը, երբ կազմակերպությունից այցելեցին մեզ՝ հույս անգամ չունեինք, թե մեր ընտանիքն էլ կարող է ծրագրում ընդգրկվել: Տանիքի կառուցումը խթան հանդիսացավ, որ սանհանգույցն ու խոհանոցն էլ նորոգենք: Աստված օրհնի ձեզ»,-ասել է Գևորգյանների ընտանիքի մայրը՝ Սուսաննան:

«Այն արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք իրականացրած ծրագրերի շրջանակներում, մեզ համար պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են: Եթե աջակցություն ստացած եւ խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը եւ լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարեւոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար. երբ տունը հարմարավետ է, իսկ տանիքն ամուր՝ մյուս խնիրները համեմատաբար հեշտ է լուծել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» իրականացրել է այն: 2007թ.-ից մեկնարկած համագործակցության շնորհիվ, ծրագրից օգտվել է 93 ընտանիք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---