Աբդուլահ Գյուլը Հայոց ցեղասպանության դեմ «համազգային պայքարի» կոչ է անում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը պետական կառույցներին եւ ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել համագործակցել «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայերի պահանջների դեմ պայքարում»: Ինչպես հաղորդում է Cihan գործակալությունը, պատասխանելով ընդդիմադիր խորհրդարանականի հարցին` Գյուլը հայտարարել է, որ «Թուրքիայի ԱԳՆ-ն եւ արտերկրում թուրքական ներկայացուցչությունները ընդհանուր աշխատանք են տանում Հայոց հարցի վերաբերյալ պատմական փաստերը բացահայտելու նպատակով»: «Լավ կլիներ, եթե մեր համալսարանները, ոչ կառավարական կազմակերպությունները, հասարակական եւ փորձագիտական կազմակերպությունները եւ գործարարները ավելի մեծ ուշադրություն հատկացնեին այդ հարցին, եւ յուրաքանչյուր անհատ իր լուման ներդներ այդ գործում», - ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ հիշեցրել է, որ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոաչարյանին` առաջարկելով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար: «Սակայն, մենք այդպես էլ դրական պատասխան չենք ստացել»,- նկատել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---