Մեծ Բրիտանիայի կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջընթացը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջընթացը

PanARMENIAN.Net - Երևանում բրիտանական դեսպանատունն, արձագանքելով «Հանուն օրենքի» շարժման նախաձեռնությանը, որը հունվարի 25-ին ցույց էր կազմակերպել Երևանում Բրիտանիայի դեսպանատան մոտ, հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքերին: ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում:

Հունվարի 25-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ պահանջել են չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները և այդ մասին պահանջագիր հանձնել փոխդեսպանին:

Բողոքի ակցիան նախաձեռնած «Հանուն oրենքի» կազմակերպության երիտասարդները փորձել են խորհրդանշական ձևով կաշառք հանձնել փոխդեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը որոշ շրջանակների տուրք տալը, գրել է Tert.am-ը:

Խոսքը, մասնավորապես, բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների մասին է։ Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26¬-ին ԵԽԽՎ-ում կայանալիք նիստին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---