Սիրիայում ռազմավարական նշանակության քաղաք է ազատագրվել

Սիրիայում  ռազմավարական նշանակության քաղաք է ազատագրվել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հունվարի 25-ին խիստ մարտերից հետո Դարաա նահանգում զինյալներից հետ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը:

Մարտական գործողությունները շարունակում են Շեյխ-Միսքինի արևմտյան արվարձաններում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։

«Քաղաքը չափազանց կարևոր է հակամարտության յուրաքանչյուր կողմի համար։ Գրավելով Շեյխ-Միսքինը՝ իշխանությունները կտրել են Դարաա նահանգի հարավային և արևմտյան մասերի միջև հաղորդակցությունը»,-ասել է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանը։

Նա նշել է, որ քաղաքում ավերածությունները հսկայական են:

Հունվարի 25-ին Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:

Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը:

2015-ի նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---