Պուտին. Թուրք կապալառուների հետ նոր պայմանագրեր այլևս չեն կնքվի

Պուտին. Թուրք կապալառուների հետ նոր պայմանագրեր այլևս չեն կնքվի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Պուտինն այդ մասին հայտարարել է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ, որը հեռարձակում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«Մենք կընդլայնենք Թուրքիայի դեմ պատժամիջոցները շինարարության ոլորտում, որտեղ այժմ 300 թուրքական ընկերություն է աշխատում` $50 միլիարդի պայմանագրերով»,-հայտարարել է նախագահը:

Ըստ Պուտինի, Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ Ռուսաստանում ավելի քան 87 հազար աշխատատեղ կբացվի:

«Սահմանափակումներն այդ ոլորտում կընդլայնվեն: Կառավարությունը որոշում է կայացրել թուրք կապալառուների հետ նոր պայմանագրեր չկնքել և դա, անշուշտ, հնարավորություն կտա մեր շինարարական ոլորտին ընդլայնել աշխատանքն ու նոր որակյալ բանվորական կադրերի պահանջ կստեղծի»,-հայտարարել է Պուտինը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը չի մեղմացնելու հակաթուրքական պատժամիջոցները:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվեցին չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---