Որքան շատ է Թուրքիան մերժում Հայոց ցեղասպանությունը, այնքան շատ երկրներ են ճանաչում այն

PanARMENIAN.Net - Իր նախաամանորյա հոդվածում The California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը նշել է 2006 թվականի ամենանշանակալի իրադարձություններն ու հրապարակումները` Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Նրա կարծիքով, որքան շատ է Թուրքիան փորձում մերժել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված հանցագործությունը, այնքան շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Սասունյանը բերում է Արգենտինայի Սենատի օրինակը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այդ օրենքին անմիջապես հետեւեց Թուրքիայի բացասական ռեակցիան, ինչպես դա կատարվեց նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից հետո էր»,- նշում է նա: The California Courier-ը գրում է, որ տարեվերջում առաջատար թուրքական թերթերը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության մերժումը ԱՄՆ Սենտաի կողմից անվանեցին «հայկական լոբբիի կարեւոր հաղթանակներից մեկը, որը երբեք այդքան հզոր չի եղել, ինչպես այժմ է»:



Ապա Հարութ Սասունյանը գրում է. «Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջիկության նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Ախթամար կղզու վերականգնված հայկական եկեղեցու բացումը կայանալու է ապրիլի 24-ին: Այդ կապակցությամբ, Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հայտարարել է, որ ողբերգության զոհերի հիշատակման օրվա օգտագործումը քաղաքական գործողություն է հանդիսանում»: Հեղինակը նաեւ հիշեցնում է, որ Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» գրքի հիման վրա: Թուրքերը համընդհանուր պանիկայի մեջ ընկան եւ համաշխարհյաին e-mail կամպանիա են կազմակերպում` կոչ անելով Ստալոնեին «չդառնալ գործիք հայկական լոբբիի ձեռքերում»,- գրում է The California Courier-ը: Եւ վերջապես, Սասունյանը մեջբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոսքերը, ով New York Times-ին հայտարարել է, որ «ցավում է այն մասին, որ թերթը որոշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչել որպես պատմական փաստ»: Նշենք, որ վերջին տարիներին սա արդեն երկրորդ անգամն է, որ Էրդողանն անձամբ բողոքում է New York Times-ին այս հարցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---