Փորձարկվում է Իրան-Հայաստան գազամուղը

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են, եւ տվյալ պահին անց է կացվում խողովակաշարի տեստավորում եւ փորձարկում: Այդ գործողությունները կավարտվեն ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Շինարարական աշխատանքները գազամուղի իրանական եւ հայկական մասերում իրականացրել են իրանցի կապալառուները: Նշենք, որ Հայաստանն Իրանի հետ կապող գազամուղի հատումը 700 միլիմետր է կազմում, իսկ հզորությունը տարեկան կկազմի 1,2 մլրդ խորանարդ մետր: Խողովակաշարի ընդհանուր երկարությունը կկազմի 115 կիլոմետր, որից հայկական հատվածը կազմում է 40 կմ: Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը սկզբնական փուլում կկազմի 1,1 մլրդ խորանարդ մետր, իսկ 2019 թվականից` 2,3 մլրդ խորանարդ մետր: Պայմանագիրը կնքվել է 20 տարով եւ ենթադրում է Իրանից ստացվող գազը փոխանակել Հայաստանից առաքվող էլեկտրաէներգիայով: Իրանական գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց Հայաստանը պետք է վերադարձնի 3 կՎտ էլեկտրաէներգիա: Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազամուղի 40-կիլոմետրանոց հատվածի կառուցումը գնահատված է 35 մլն դոլար, որի 80 տոկոսը հայկական կողմին վարկով տրամադրել է Իրանի զարգացման բանկը, իսկ մնացածը` սեփական միջոցների հաշվից է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---