ՀՀ-ում զիկա տենդը փոխանցող մոծակներ չեն հայտաբերվել, բայց ներթափանցումը չի բացառվում

ՀՀ-ում զիկա տենդը փոխանցող մոծակներ չեն հայտաբերվել, բայց  ներթափանցումը չի բացառվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել: Այս մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փետրվարի 3-ի հանդիպմանը առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ:

Զիկայի տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ: Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները:Այն առավել վտանգավոր է համարվում հղիների համար, քանի որ պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա` գլխուղեղի համար ծանր հետևանքներով:

Մուրադյանը գիտնական-մասնագետների հետ քննարկել է ինչպես գրիպի, մասնավորապես` H1N1-ի բուժման արդյունավետությանն, այնպես էլ` աշխարհի մի շարք երկրներում արձանագրված զիկա տենդի և այլ վարակների ներթափանցման հնարավորությունները։

Մասնագետները նշել են, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Սակայն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Առաջին անգամ ԱՄՆ-ում մարդը վարակվել է Զիկայի տենդով մարդուց

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---