ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական». Ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր 5 փետրվարի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Անձնական» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև մեծացել է այս սակագնային պլանով նախատեսված՝ դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Այժմ «Անձնական» սակագնային պլանով առաջարկվում է 10000 ՄԲ ինտերնետ նախկին 2500-ի փոխարեն: Դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա տրամադրվող խոսելաժամանակը կկազմի 350 րոպե նախկին 250-ի փոխարեն: «Հաշվի առնելով մեր բաժանորդների՝ ձայնային ծառայություններից և ինտերնետից օգտվելու աճող պահանջարկը, մենք ընդլայնել ենք «Անձնական» սակագնային պլանի ընձեռած հնարավորությունները»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |