Շախմատիստ Լիլիթ Գալոյանը Moscow Open-ում 12-րդն է 8 փետրվարի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Moscow Open-ի կանանց շախմատի մրցաշարում, որը նաև Ռուսաստանի 2016-ի գավաթի փուլ էր, հանդես է եկել հայաստանցի Լիլիթ Գալոյանը: Հայ շախմատիստուհին վեցերորդ տուրում gլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հաջորդ երկու տուրերում կրած պարտություններից եւ եզրափակիչ պարտիայում խաղացած ոչ-ոքիից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Սուսաննա Գաբոյանը, զբաղեցրել է 37-րդ տեղը: Մրցաշարի կանանց պայքարում հաղթող է ճանաչվել ՌԴ հավաքանի ներկայացուցիչ Անաստասիա Բոդնարուկը: Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983-ին, Երևանում: Միջազգային վարպետ, Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոնուհի, նույնքան անգամ` արծաթե մեդալակիր, Երևանի աղջիկների մինչև 18 տ. չեմպիոնուհի (1995), Երևանի կանանց չեմպիոնուհի (1998), Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան կանանց փոխչեմպիոնուհի (1998) և չեմպիոնուհի (1999, 2000), Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունների (2001, 2002) արծաթե և բրոնզե (2006) մեդալակիր է: 2005-ին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում իր խաղասեղանի վրա արժանցել է արծաթե մեդալի և միաժամանակ առաջին անգամ լրացրել է գրոյսմաստերական նորմ: 2007-ին Գալոյանը Հայաստանի կանանց առաջնությունում նվաճեց երրորդ մրցանակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |