ԶԼՄ-ներ. Բրիտանիան պատրաստվում է ՌԴ և ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտությանը

ԶԼՄ-ներ. Բրիտանիան պատրաստվում է ՌԴ և ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտությանը

PanARMENIAN.Net - Shamal Storm զորավարժությունների շրջանակում Մեծ Բրիտանիան 1,6 հազար զինվորական և 300 միավոր տեխնիկա կտեղափոխի Հորդանան: Ըստ The Daily Telegraph-ի ռազմական աղբյուրների, զորավարժությունների նպատակն է նախապատրաստվել ռազմատեխնիկայի արագ փոխադրմանn Արևելյան Եվրոպա` ՌԴ և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտության դեպքում:

Ինչպես ասել են թերթին զրուցակիցները, չնայած, որ վարժանքներն անցնւմ են Սիրիային սահմանակից Հորդանանում, դրանց անցկացումը կապված չէ ԻՊ դեմ պայքարի հետ:

«Սա ԻՊ դեմ պայքար չէ: Մենք ավելի շուտ պատրաստվում ենք միանալ ԱՄՆ-ին Ուկրաինայում, ոչ թե Սիրիայում: Սա այն ուժերը չեն, որոնք պետք է Հալեպ գործուղել ջիհադականների ավազակախմբի դեմ պայքարելու համար:

Բրիտանական բանակի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, զորավարժությունները Հորդանանում պետք է ապահովեն լիակատար մարտական պատրաստականություն «աշխարհի ցանկացած կետում մինչև 30 հազար զորախումբ ծավավելու և ապահովելու համար»:

Հորդանան արդեն ուղարկվել է մոտ 300 միավոր ռազմատեխնիկա, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---