ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հակազդել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն եւ Նյու Յորք նահանգից ընտրված կոնգրեսական Էնթոնի Վայները քննադատել են Սպիտակ տան որոշումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը կրկին անգամ առաջադրելու համար: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսական Փալոնեն նկատել է, որ Էնթոնի Վայները նամակ է հղել նախագահ Ջորջ Բուշին սենատոր Ռոբերտ Մենենդեսի «վետոի» հաջորդ օրը, որտեղ նա իր զարմանքն է հայտնել այն առնչությամբ, որ «նախագահը կրկին անվանել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, այն դեպքում, երբ ԱՄՆ հայերի 97 տոկոսը դեմ է այդ նշանակմանը: Հայոց ցեղասպանության նրա ժխտումը չի կարող ծառայել ԱՄՆ շահերին Երեւանում»:



Իր հերթին կոնգրեսական Փալոնեն նշել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը շարունակում է բառախաղը, «սատանային չանվանելեվ իր անունով»: Մեկ եւ կես միլիոն հայերի կյանքը խլած «ողբերգական իրադարձություններն ու ցեղասպանությունը հոմանիշներ չեն: Մենք պատմական փաստաթղթեր ունենք, որոնք ապացուցում են ցեղասպանության իրականությունը, սակայն Բուշի վարչակազմը շարունակում է անտեսել ճշմարտությունը` հաճոյանալու համար թուրքական կառավարությանը»,-ընդգծել է Հայաստանին աջակցող խմբի համանախագահը: Նա նաեւ հավելել է, որ ամերիկյան ժողովուրդը եւ Կոնգրեսը պետք է իմանան թուրքական կառավարության իրական դերը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---