Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի շրջափակումը ողջ համաշխարհային հանրության խնդիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը աշխարհի համար այդչափ կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է, ողջ համաշխարհային հանրության խնդիրն է: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Անցումային շրջանի տնտեսության ինստիտուտի տնօրեն Եգոր Գայդարի ուղերձում` հղած Երեւանում անցնող «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով խորհրդաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ անցյալի ծանր ժառանգությունը խանգարում է ընդունել պրագմատիկ եւ ժողովրդների համար շահավետ որոշումներ: Անդրադարձը հին, երբեմն լուրջ ազգամիջյան խնդիրներին քաղաքական աջակցություն ստանալու ամենահեշտ միջոցներից մեկն է, որի համար, ցավոք սրտի, ստիպված ենք լինում թանկ վճարել»:



Ըստ Եգոր Գայդարի, լուրջ քաղաքական մարտահրավերների հետ բախված երկրների քաղաքական առաջնորդների պարտականությունն է առաջարկել եւ կյանքի կոչել այնպիսի որոշումներ, որոնք կարող են բարելավել մարդկանց կյանքը: «Հայ-թուրքական սահմանի բացումը նման որոշման օրինակ է»,-ընդգծվում է ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---