ՄԱԿ-ն ԻՊ եկամտի աղբյուրների մասին. Նավթ, հնագիտական արժեքների թալան, փրկագին

ՄԱԿ-ն ԻՊ եկամտի աղբյուրների մասին. Նավթ, հնագիտական արժեքների թալան, փրկագին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» շարունակում է նավթ վաճառել, ինչը նրա միջոցների հիմնական աղբյուրն է, չնայած ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևին ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարի մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում` Ֆելթմանը հայտարարել է, որ ԻՊ-ն կարող է արագ և արդյունավետ հսկայական ռեսուրսներ ներգրավել:

Հայտնվելով և հզորանալով Սիրիայում և Իրաքում, հիմնականում այդ երկրներում տևական անկայունության և հակամարտությունների պատճառով, ԻՊ-ն «հսկայական շահույթ է ստանում ֆինանսական ռեսուրսների հոսքից և անդրազգային հանցավոր խմբավորումների հետ կապից, և ընդլայնում է իր ազդեցությունը նաև այլ տարածքներում»,-ասել է Ֆելթմանը:

«Ֆինանսավորման հիմնական աղբյուրը գրավյալ տարածքներում նավթի և բնական պաշարների վաճառքն է, «հարկահանությունը», առգրավումը, հնագիտական պեղումների տարածքների կողոպուտը, արտաքին նվիրատվությունները, փրկագինը պատանդների դիմաց և մի շարք այլ ֆինանսական սխեմաներ, ինչպես, օրինակ, ինտերնետի ու սոցցանցերի օգտագործումը դրամահավաքի համար»,-հայտարարել է Ֆելթմանը:

Ինչպես ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցում, 2015-ին ԻՊ եկամուտը նավթից ու նավթամթերքից կազմել է 400-500 մլն դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 17-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պարտավորեցնում է պետություններին պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ, մասնավորապես` սառեցնել ակտիվները, արգելել մուտքն ու տարանցումը, կասեցնել զենքի ուղիղ և անուղղակի առաքումներն այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կընդգրկվեն ԱԽ պատժամիջոցների ցանկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---