Ավստրիայի ԱԳ նախարար. Մենք ստիպված կլինենք փակել սահմանները փախստականների համար

Ավստրիայի ԱԳ նախարար.  Մենք ստիպված կլինենք փակել սահմանները փախստականների համար

PanARMENIAN.Net - Ավստրիան ստիպված կլինի փակել սահմանները փախստականների համար, ինչը հետևանքներ կունենա ամբողջ բալկանյան տարածաշրջանի համար, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Պոդգորիցեում:

Ավստրիայի ԱԳ նախարարն այժմ շրջայց է կատարում «փախստականների բալկանյան երթուղով»: Նա զգուշացրել է Բոսնիայի և Հերցոգովինայի ու Սերբիայի ղեկավարությանը, որ Ավստարին չի կարողանա նույնքան փախստական ընդունել, որքան անցյալ տարի: Կուրցն ասել է, որ կսատարի Ավստրիայի ՊՆ առաջարկին` միանալով «Եվրոպայի արտաքին սահմանների հսկողությանը» Մակեդոնիայում և Սերբիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անշուշտ, եթե մենք փակենք Ավստրիայի սահամնները փախստականների համար, իսկ մենք դա ստիպված կլինենք անել, դա հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Կուրցը:

«Մենք այժմ բանակցում ենք միգրանտների երթուղու ճանապարհին ընկած երկրների հետ և կա ընդհանուր ծրագիր, որ փախստականներին կկանգնեցնեն Մակեդոնիայի սահմանին»,-ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ ԵՄ-ն փախստականների համար պատասխանատվության մի մասը բարդեց Թուրքիայի վրա ձեռքերը չկեղտոտելու համար, սակայն Անկարան դրա դիմաց չափից ավել իշխանություն ստացավ: «Երբ ԵՄ-ն Անկարային է փոխանցում սահմանների անվտանգության ապահովման պարտավորությունը, առաջանում է մեծագույն կախվածություն, ինչը, ես կարծում եմ, չափազանց վտանգավոր է», - ասել է նա:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---