Independent. ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ ԻՊ-ն քիմզենք է ստեղծել

Independent. ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ ԻՊ-ն քիմզենք է  ստեղծել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել է քիմիական զենք ստեղծել ու տեղակայել Մերձավոր Արևելքում, հայտնել է Independent-ը ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի վրա հղումով: Ըստ Քլեփերի, ահաբեկչական խմբավորումը իպրիտ է կիրառել Սիրիայում և Իրաքում:

Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերի մեջ: Քիմիական մանանեխի գազն արգելված քիմզենք է ու կարող է մաշկի թարախապալարներ առաջացնել, ինչպես նաև կուրություն ու շնչառական խնդիրներ:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի ոչ կառավարական ուժերը…քիմիական զենք են օգտագործում մարտական գործողությունների ժամանակ»,-ասել է նա` ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի կոմիտեում:

Քլեփերը նշել է, որ օգոստոսին Սիրիայում ԻՊ գործողությունների հետաքննությունը պարզել է, որ առնվազն երկու մարդ թունավորվել է իպրիտից: Նա հավելել է, որ սա ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման առաջին դեպքն է 1995 թ. Տոկիոյում «Աում Սինրիկյո» խմբավորման կողմից զարինի օգատգործումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ:

2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---