Քրդերը ռազմավարական ավիաբազա են գրավել Հալեպի մոտակայքում

Քրդերը ռազմավարական ավիաբազա են գրավել Հալեպի մոտակայքում

PanARMENIAN.Net - Քուրդ զինյալները ռուսական ավիացիայի աջակցությամբ դուրս են մղել իսլամիստներին Հալեպից դեպի հյուսիս գտնվող նախկին սիրիական ավիաբազայից:

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է, որ աշխարհազորի քրդական ջոկատները (YPG) Սիրիայում գրավել են Մենահ ավիաբազայի մեծ մասը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսական ավիացիան առնվազն 30 թռիչք է կատարել իսլամիստական ուժերի դեմ, պնդում են դիտարկման կենտրոնում:

Մարտական գործողությունների հետևանքով Հալեպի գավառում մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, հայտնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեն:

Սիրիացի ակտիվիստները Լոնդոնում փետրվարի 11-ին հայտարարել են, որ Հալեպում ռուսական ավիացիայի աջակցությամբ կառավարական ուժերի հարձակումից ի վեր արդեն ավելի քան 500 մարդ է զոհվել, այդ թվում տասնյակ խաղաղ բնակիչներ:

Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք:

Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---