Հայաստանն առանց Ինտերնետի չի մնա

PanARMENIAN.Net - «Վրաստանի միավորված հեռահաղորդակցության ընկերությունը» (ՎՄՀԸ) եւ մի խումբ ընկերություններ, որոնց պատկանում է Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միավորող օպիտկա-մանրաթելային մալուխը, համաձայնության են հասել: ՎՄՀԸ ֆինանսական տնօրեն Իվա Մարտիաշվիլին հայտարարել է, որ ընկերությունը հրաժարվում է մալուխը սարքահանելու իր մտադրությունից, որը տեղադրված է իր մալուխային ուղիներում: Այդ մալուխի օգնությամբ ինֆորմացիա է փոխանցվում է Իտերնետի օպերատորներին Ադրբեջանում եւ Հայաստանում: Կողմերին հաջողվել է փոխզիջում գտնել, սակայն վճարման չափի մասին կողմերը չեն հաղորդում` հիմնավորելով դա կոմերցիոն գաղտնիությամբ, հայտնում է Kavkaz.memo.ru-ն:



Նշենք, որ ավելի վաղ ՎՄՀԸ-ն սպառնում էր արգելափակել մուտքը Ինտերնետ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառողների համար, մասնավորապես դադարեցնել «Foptnet»-ին պատկանող մալուխի սպասարկումը: Տվյալ որոշումը բացատրվում էր ՎՄՀԸ-ի առջեւ ունեցած պարտքով` GEL 3.000.000-ի չափով (մոտ $1.755.000): Խոսքը գնում էր 130 կիլոմետր երկարություն ունեցող օպիտկա-մանրաթելային մալուխի մասին, որը ձգվում է Սեւ Ծովի հատակով` ռուսական Նովոռոսիյսկ քաղաքից մինչեւ վրացական Փոթի քաղաքը, եւ կապում է Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---