Թուրքիայում ԱՄՆ֊-ի նախկին դեսպան. «Այս անգամ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը»

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ֊-ի նախկին դեսպան Մարկ Փերիսը կարծիք է հայտնել, որ այս անգամ ամերիկյան Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Այն 100 տոկոսով կընդգրկվի օրակարգում: Շատ հավանական է, որ բանաձեւը անցնի թե' Ներկայացուցիչների պալատում, թե' Սենատում: Թուրքիան ավանդաբար ապավինում է Վաշինգտոնի քաղաքական դերակատարների աջակցությանը, սակայն այդ աջակցությունը կարող է թուլացած լինել մի շարք պատճառներով: Դեմոկրատները զգայուն են հայկական հարցի նկատմամբ»,֊ - ասել է Մարկ Փերիսը: «Կանցնի արդյո՞ք ցեղասպանության բանաձեւը: Այո: Բոլորը գիտեն, որ այս բանաձեւը ավելի կբարդացնի հարաբերությունները, բայց սա չի նշանակում, որ կփոխվի ԱՄՆ֊-ի քաղաքականությունը: ԱՄՆ֊-ի քաղաքականությունը դեռ պատրաստ չէ օգտագործելու որոշակի տերմիններ: Անկախ նրանից, որ օրինագիծը կանցնի, այն լեգալ բնույթ չի ունենա, քանի որ նախագահ Բուշը մեծապես աջակցում է Թուրքիային»,֊ - ընդգծել է դիվանագետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---