ԱՄՆ պետքարտուղար. Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին12 փետրվարի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որոնց պետք է մասնակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի աջակցության միջազգային խմբի մյունխենյան բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում։ «Կան շատ ստորջրյա հոսանքներ, որոնք դժվարացնում են իրավիճակը, սակայն մենք վստահ ենք, որ բանակցությունները միակ միջոցն են, որ Սիրիան կարողանա ապրել ու դարձյալ բարգավաճել»,- ասել է Քերին, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։ Նա նշել է, որ կան տարաձայնություններ, որոնք պետք է հարթվեն բանակցությունների միջոցով։ «Ասադը պե՛տք է մասնակցի նման բանակցություններին», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Փետրվարի 12-ին Սիրիային աջակցող միջազգային խումբը Մյունխենում պայմանավորվել է մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադարի հաստատման մասին: Հանդիպման ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Առաջիկայում 2 խումբ կձևավորվի` մեկը կզբաղվի հրադադարի հաստատման հարցերով, մյուսը` հումանիտար: Միջազգային խումբը որոշել է մեկ շաբաթվա ընթացքում լուծել երկրի բոլոր մասեր հումանիտար բեռներ հասցնելու հարցը և որոշել ռազմական գործողությունների դադարեցման կարգը: Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը մանրամասնել է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը կնախորդի հակամարտության գոտում բռնության կրճատման գործընթացը: Կարդացեք նաև՝ Մյունխենում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի հաստատման մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |