ԵԱՀԿ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-7-ը պորտուգալական Պորտո քաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` այդ հանդիպման նախաշեմին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչները պետք է ընդհանուր մոտեցումներ մշակեն, որոնցում հստակորեն նշված կլինի տվյալ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա գալու ընդհանուր համաձայնության»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---