ԱՄՆ պատերազմը Իրանի դեմ կարող է սկսվել ապրիլին

PanARMENIAN.Net - Ամերիկյան բանակը կարող է հարված հասցնել Իրանին մինչեւ սույն տարվա ապրիլ ամիսը: Այդ մասին հայտնում է Քուվեյթում լույս տեսնող Arab Times օրաթերթը հղում կատարելով հավաստի աղբյուրների վրա: Աղբյուրի խոսքերով, ԱՄՆ հարձակումն սկսվելու է ծովից` հակահրթիռայաին պաշտպանության Patriot համակարգի աջակցությամբ: Դա թույլ կտա ԱՄՆ-ին վտանգի չենթարկել իր բանակը եւ խուսափել Պարսից ծոցի ցանկացած պետության պատասխան հարվածից: Ըստ Քուվեյթի թերթի աղբյուրի, Patriot համակլարգը կպաշտպանի Իրաքի ամերիկյան ուժերին, հաղորդում է Newsru.com-ը: Չնայած հարվածների հիմնական թիրախներ են հանդիսանալու ատոմային եւ նավթային արդյունաբերության օբյեկտները, ԱՄՆ-ը եւ դաշնակիցները պնդում են, որ դա բնապահպանական վթարի չի հանգեցնի տարածաշրջանում: Աղբյուրի տվյալներով, ԱՄՆ-ը ընտրել է ապրիլը, քանի որ բրիտանացի վարչապետ Թոնի Բլերը ասել է, որ դա իր պաշտոնավարման վերջին ամիսն է լինելու: ԱՄՆ-ը արդեն սկսել է նախապատրաստությունը պատերազմին եւ ներկա դրությամբ Պարսից ծոց է ուղարկվել մի քանի ռազմական նավ եւ եւս մի քանիսը կժամանեն այնտեղ մինչեւ ամսվա վերջ:



Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Իրանում ռազմական գործողությունների առիթ կդառնա զանգվածային ոչնչացման զենքը, ինչպես Իրաքի դեպքում էր: Բուշի աշխատակազմը գտնում է, որ գոյություն ունեցող իրանական ռեժիմի տապալումը տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն կստեղծի:



Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---