Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 10-րդն է պատանեկան Օլիմպիադայում![]() 17 փետրվարի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Գեղասահքի ազատ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 8-րդ համարի ներքո և հավաքել 77,32 միավոր: Երկու ծրագրի արդյունքում Գալուստյանը հավաքել է 13,321 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ցուրսկայան, ով հավաքել է 188,04 միավորով: Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով` դահուկորդ Միքայել Միքայելյան և գեղասահորդ Անաստասիա Գալուստյան: Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի 1500մ ազատ ոճում: Նա որակավորման փուլում ցույց տալով 3:18.48 րոպե արդյունք՝ զբաղեցրել է 27-րդ տեղը և մտել է կիսաեզրափակիչ: Այստեղ 16-ամյա դահուկորդը չնայած ավելի արագ է անցել նույն մրցատարածությունը (3:14.65), սակայն իր խմբում գրավել է 9-րդ տեղը և չի մտել եզրափակիչ փուլ: Ընդհանուր հաշվարկով Միքայելյանը մրցավազքն ավարտել է 28-րդ տեղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |