Բեյրութից ճարտարապետական ընկերությունը Լոռիում կրթական կենտրոն կկառուցի

Բեյրութից ճարտարապետական ընկերությունը Լոռիում կրթական կենտրոն կկառուցի

PanARMENIAN.Net - Բեյրությում գործող ճարտարապետական և դիզայներական Paul Kaloustian Studio ընկերությունը նախագծել է Լոռիում կառուցվելիք կրթական կենտրոնը:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի միջոցներով կառուցվող Smart Centre (խելացի կենտրոն) ուսումնական կենտրոնը կրթական, առողջապահական ու բարեգործական նախագծեր է իրականացնելու տարածաշրջանի 20 գյուղերի համար:

Ուշադրության կենտրոնում է լինելու տեխնոլոգիական կրթությունը, արվեստը, սպորտը:

Ինչպես գրում է Design Middle East պարբերականը, հիմնական շինությունը ներառում է 700 քմ ներքին բակ ու կառուցվածքով կրկնում է շրջապատող լանդշաֆտի բնագիծը:

Այնտեղ են տեղակայվելու կոմպյուտերային ու սովորական դասասենյակներ, սպորտի հրապարակ, բացօթյա սեմինարերի համար տարածություն, ռեստորան:

Առանձին կառուցվելիք երկրորդ օժանդակ շինությունը ծառայելու է որպես մանուկների համար նախատեսված տարածք ու 14 սենյակ ունեցող հյուրատուն:

«Կառույցը պատված է բետոնով ու ապակիով միայն մասնակիորեն, ինչը ստեղծում է միաժամանակ փակ և բաց տարածության էֆեկտ»,- գրում է պարբերականը:

Նախատեսվում է կյանքի կոչել նախագիծն 2016 թվականի ընթացքում:

2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը կառուցվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---