Իսպանական ակումբը պաշտոնապես ներկայացրել է Արազ Օզբիլիսին

Իսպանական ակումբը պաշտոնապես ներկայացրել է Արազ Օզբիլիսին

PanARMENIAN.Net - Իսպանիայի պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոն» պաշտոնապես ներակայացրել է թիմի նորեկ` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին:

Հայ ֆուտբոլիստը, որը հունվարի 26-ին վարձավճարով թուրքական «Բեշիքթաշ» ակումբից տեղափոխվել էր իսպանական ակումբ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսել է մարզումները, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Ռայո Վալյեկանոյի» կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ Օզբիլիսին ներկայացնելու պաշտոնական արարողությունը հետաձգվում էր ֆուտբոլիստի՝ մրսածության հետևանքով ունեցած վատառողջության պատճառով:

Թուրքական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի, Հոլանդիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Օզբիլիսը կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Իսպանիայի առաջնությունում:

25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարի վերջ «Բեշիկթաշից» վարձավճարով տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, բաց էր թողելմադրիդցիների անընդմեջ 3 հանդիպում, և պաշտքնապես չէր ներկայացվում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը 2016-ի հունվարի վերջին պայմանագիր կնքեց թուրքական հայտնի ակումբերից մեկի` «Բեշիքթաշ»-ի հետ: Հենց սկզբից պարզ դարձավ, որ Օզբիլիսի նորամուտը «Բեշիկթաշում» հետաձգվում է, քանի որ ֆուտբոլիստը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով խաղալու է Լա լիգայում հանդես եկող «Ռայո Վալեկանո» ակումբում:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:

3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:

«Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---