Թուրքիան մտադիր է ՌԴ-ին «զսպելու» համար ՀՕՊ նորագույն համակարգ գնել

Թուրքիան մտադիր է ՌԴ-ին «զսպելու» համար ՀՕՊ նորագույն համակարգ գնել

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը մտադիր է ձեռք բերել ԱՄՆ, Գերմանիայի և Իտալիայի համատեղ արտադրության MEADS հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգերը: Այդ մասին հայտնում է Defense News-ը:

Վերջերս Թուրքիան ՀՕՊ նոր համակարգի գնման մրցույթ էր հայտարարել և ընդունվել էր չինական առաջարկը: Սակայն 2015-ի նոյեմբերին գործարքը չեղարկվեց, քանի որ Անկարան որոշեց ինքնուրույն մշակել այդպիսի համակարգ: Սակայն, խորապես ուսումնասիրելով հարցը` Թուրքիան եկավ այն եզրակացության, որ այդ դեպքում 10 տարի կպահանջվի:

«Հաշվի առնելով սպառնալիքների լրջությունն ու քանակը, մենք չենք կարող մի քանի տարի սպասել սեփական մշակումների ավարտին: Եթե հավելենք ռազմավարական բալանսի փոփոխությունը, ապա կասկած չկա, որ MEADS-ն առաջնային է մեզ համար»,-ասել է աղբյուրը Թուրքիայի ղեկավարությունում, հայտնում է Newsru.co.il-ը:

Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Թուրքիայի համար հիմնական սպառնալիքը Ռուսաստանից է գալիս, որը զորք է ուղարկել Սիրիա` կանխելու համար Ասադի ռեժիմի տապալումը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---