Հրանտ Դինքի սպանությունը դարձել է Հայոց ցեղասպանության ինքնատիպ շարունակությունը

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի անունից (IAGS) ես ցավակցություն եմ հայտնում նրանց, ով ի դեմս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի կորցրեց շատ ականավոր գործչի եւ ես նաեւ վրդովմունք եմ հայտնում այս մեծագույն մեղքի կապակցությամբ, ինչպիսին սպանությունն է»,- ասվում է Ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնիի եւ քարտուղար Սթիվեն Ջեքոբսի ստորագրած հայտարարության մեջ, որը ստացել է PanARMENIAN.Net ը: Հայտարարության մեջ ասվում է, որ «Դինքի սպանության խորհրդանշական նշանակությունը պարզ է. այն կարծես հանդիսանում է Հայոց ցեղասպանության շարունակությունը, քանի որ դարձավ Թուրքիայում հայի հերթական սպանությունը ազգային պատկանելության համար, այն պատճառով, որ, ինչպես ասաց կասկածյալը, նա «անհավատ » էր: Սպանությունը ցույց է տալիս նաեւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մեժման աճող մթնոլորտը եւ 301-րդ հոդվածի կիրառման շարունակությունը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Հայոց ցեղասպանության մասին նշելու համար եւ դա համարում է «վիրավորանք ուղղված թուրք ազգին»:



Փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ Հրանտ Դինքը հայ համայնքի օրկնապահ անդամ եւ Թուրքիայի օրինապահ քաղաքացի էր: «Նա ձգտում էր երկու ժողովուրդների հաշտեցման եւ ցանկանում էր, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Մենք հուսով ենք, որ թուրքական հանրությունը կդատապարտի նրա սպանությունը եւ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի հանցագործության բացահայտման համար: Մենք նաեւ հուսով ենք, որ այս նողկալի հանցագործությունը կազդի թուրքական հանրության վրա եւ կստիպի նրան վերացնել 301-րդ հոդվածը եւ ճանաչել ոչ մահմեդական ժողովուրդների Ցեղասպանության պատմությունը, այդ թվում 1915-1922 թթ. հայերի, ասորացիների եւ հույների»:



IAGS-ի կարծիքով, Թուրքիայի ներկա իշխանությունները պատասխանատու չեն Հայոց ցեղասպանության համար, սակայն նրանք պատասխանատու են մերժողականության քաղաքականության համար, որը երբեմն աբսուրդ մասշտաբների է հասնում, երբ կեղծ են համարվում Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նամակները, անգլիացի պատմաբաններ լորդ Բրյուսի եւ Արնոլդ Թոյնբիի վկայությունները եւ նույնիսկ թուրք զինվորականների վկայությունները, որ մասնակցել են հայերի կոտորածներին: «Մենք հուսով ենք, որ այս ողբերգությունը կստիպի Թուրքիային քայլեր ձեռնարկել դեպի խոսքի ազատություն, ժողովրդավարություն եւ պատմական արդարության վերականգնման, որը Թուրքիային կբերի եվրոպական քաղաքակրթություն»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---