Դինքի սպանության մասնակիցը պատրաստություն է անցել Ադրբեջանի չեչենական ճամբարու՞մ

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Ստամբուլում սպանված «Ագոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով հետաքննությունը տվյալներ ունի այն մասին, որ հանցագործությանը մասնակցել են ազգայնամոլական տրամադրված դեռահասներ` 15-17 տարեկան: Տրապիզոն սեւծովյա քաղաքի դեռահասների խումբը ղեկավարում էր Յասին Հայալը, ով 2004 թվականին դատվել է տեղական «ՄաքԴոնալդսում» պայթյուն կազմակերպելու համար: Թերթի տվյալներով, 17-ամյա Օգյուն Սամաստը, ով երեկ ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության կասկածանքով, հանցագործության զենքը ստացել է Հայալից: «Ատրճանակը, որով կատարվել է հանցագործությունը, Սամաստը ստացել է Հայալից»,- գրում է թերթը, նշելով, որ նրանք երկուսն էլ հանդիսանում են ծայրահեղական աջ «Իսլամական կարգուկանոնի օջախներ» կազմակերպության անդամներ: «Միլիեթը» հիշեցնում է, որ Տրապիզոնում պայթյուն կազմակերպելու համար ձերբակալվելուց հետո Հայալը դատարանի շենքում բացականչել է. «Ես դա արել եմ, որպեսզի պատժեմ ամերիկացիներին: Երեք տարի հետո ես դուրս կգամ եւ կպայթեցնեմ HSBC բանկը եւ Ռուսաստանի հյուպատոսությունը»:



Այկուտ քաղաքի դատախազ Ջենգիզ Էնգինը կիրակի օրը հայտնել է լրագրողներին, որ հետաքննությունը չի բացահայտել որեւէ կազմակերպության առնչություն այս հանցագործությանը: «Հետաքննությունը շարունակվում է բոլոր ուղղություններով: Ներկա դրությամբ, հետաքննության շրջանակներում հարցաքննվում են յոթ մարդ»,- ավելացրել է դատախազը: Ինքը` Սամաստը, որ խոստովանվել է Դինքի սպանության մեջ հենց առաջին հարցաքննության ժամանակ, հայտնել է հետաքննությանը, որ կատարել է դա լրագրողի հրապարակումների ազդեցության ներքո: Սամաստը հայտարարել է հետաքննության ժամանակ, որ չի զղջում կատարածի համար, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Իսկ, ինչպես հայտնել է Internetional Herald Tribune, Յասին Հայալը ժամանակին պատրաստություն է անցել Ադրբեջանի չեչենական ճամբարում: Մասնավորապես, ճամբարում նա սովորում էր ռումբեր պատրաստել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---