ԻՊ-ն սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներին

ԻՊ-ն սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին և Ջեկ Դորսիին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

25 րոպե տևողությամբ տեսահոլովակը «Կողմնակիցների բոցը» վերտառությամբ, որը տարածվել է Telegram մեսենջերով, թողարկել է իրեն «Խալիֆայության բանակի որդիներ» կոչող խումբը: Հոլովակի հեղինակները սպառնացել են «պատասխանել» Facebook-ի և Twitter-ի ջանքերին` ուղղված ծայրահեղական տեղեկատվության տարածման դեմ պայքարին և իսլամիստների աքաունթների հեռացմանը:

«Դուք ամեն օր հայտարարում եք, որ արգելափակել եք մեր հաշվառման գրությունները և մենք ձեզ ասում ենք. «Ընդամենը դա՞ կարող եք անել»: Մի աքաունթ փակելու դիմաց մենք 10 նորը կբացենք և ձեր անունները կջնջվեն…»,-ասվում է տեսագրության տեքստում:

Տեսագրության մեջ հաքերները կոտրում են աքաունթներն ու դրանց միջոցով տարածում ԻՊ քարոզչությունը: Նրանք պնդում են, որ կոտրել են Facebook-ի ավելի քան 10 հազար աքաունթ, ավելի քան 150 խումբ և Twitter-ի ավելի քան 5000 պրոֆիլ:

Զինված հակամարտությունը Սիրիայում սկիզբ առավ 2011-ին և վերաճեց լայնածավալ քաղաքացիական պատերազմի: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2015-ի մարտին ծայրահեղականներն արդեն սպառնացել են Դորսիին և Twitter-ի բոլոր աշխատակիցներին այն բանից հետո, երբ սոցցանցերում ծավալվեց ահաբեկչության քարոզչությունը: ԻՊ գրոհայինները հայտարարեցին, որ Դորսին և Twitter-ը պատերազմ են սկսել ԻՊ դեմ, ուստի Twitter-ը դարձել է «ԻՊ մարտիկների ու կողմնակիցների պաշտոնական թիրախը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---