ՏՏ ոլորտը քննարկում է առանձին վարկային կազմակերպության ու կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը

ՏՏ ոլորտը քննարկում է առանձին վարկային կազմակերպության ու կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Աղվերանում տեղի է ունեցել ՏՀՏ առաջնորդների հերթական հանդիպում-ֆորումը՝ նվիրված աշխատակիցների բաժնետիրացման իրավակարգավորմանը, մասնավորապես բաժնետոմսերի օպցիոնների տրամադրմանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի վարկային կազմակերպություն (միություն) հիմնելուն և սոցիալական ապահովագրության գումարները ոլորտում ներդնելուն:

Խոսնակները ներկայացրել են Վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը, որի հիմքում ընկած են կոոպերատիվ հիմունքներով ՏՏ վարկային միավորում (Credit Union), կոոպերատիվ հիմունքներով ապահովագրական ընկերություն և առանձին ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու գաղափարները: Քննարկման մասնակիցներին ներկայացվել են ՏՏ ոլորտի ներգրավմամբ միջազգային առաջատարների, մասնավորապես՝ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և Կանադայում գործող կոոպերատիվ վարկային միությունների փորձը:

ԻՏՁՄ անդամ՝ «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությունը ներկայացրել է աշխատակիցներին բաժնետոմսերի օպցիոնների տրամադրման և բաժնետիրացման գործընթացի առանձնահատկություններն ու իրավական կարգավորումների հետ կապված բոլոր խնդիրները:

Քննարկումներն անցկացվել են Ինֆորացիոն տեխնելոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 5 տասնյակից ավելի անդամների, Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության ներկայացուցիչների, փորձագետների և մասնագետների մասնակցությամբ:

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել նաև Հայաստանում առաջին ինտերնետ մատակարարներից մեկի՝ «ՎԵԲ» ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները:

ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007թ-ից: ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---