Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հանդիպումների շարունակության մասին

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների ընթացքում շարունակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ: Երկու երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը կհաջորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 24-ի այցը տարածաշրջան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---