Մոգերինի. Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնության աճից ղարաբաղյան հակամարտության գոտում

Մոգերինի. Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնության աճից ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Հարկավոր է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և բռնության աճից ղարաբաղյան հակամարտության գոտում, քանի որ դա վնասում է խաղաղ կարգավորման գործընթացին: Այսպիսի հայտարարություն է արել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Շեշտելով հակամարտության գոտում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը` Մոգերնին նշել է, որ ԵՄ-ն կողմ է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, հայտնելով նաև, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել անձնական կապերի հաստատմանը մարդկանց միջև:

Նա կարևորել է խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին համաձայն և Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչպես նաև բարձր մակարդակով երկխոսության շարունակwumy: Մոգերինին ասել է, որ ստատուս քվոն չի կարող պահպանվել, ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, հայտնում է Armenia Today-ը:

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 կրակոց:

Հանգստյան օրերին` փետրվարի 27-ին և 28-ին, շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Մոգերինին հայտարարել է նաև, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը Սիրիայից փախստականների հոսքի հետ կապված:

Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է Հայաստան իր այցի շրջանակում:

«Եվրամիությունը դիտարկում է օգնություն տրամադրելու հնարավորությունը, մասնավորապես, թրաստային հիմնադրամների միջոցով, որոնք բացվել են այդ ճգնաժամի հանգուցալուծման նպատակով»,-ասել է նա, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Հայաստանը մոտ 20 հազար սիրիացի փախստական է ընդունել` Հայաստանը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձ է եղել նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---