Հրանտ Դինքի ենթադրյալ մարդասպանները սպառնում են Օրհան Փամուկին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Յասին Հայալը սպառնում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկին: «Օրհան Փամուկ, խելոք մնա»,-բղավում էր Յասին Հայալը, երբ նրան տանում էին դատական նիստերի դահլիճ: Հրանտ Դինքի գործով ձերբակալվածներն այսօր կկանգնեն դատարանի առջեւ: Յասին Հայալը խոստովանեց, որ հրահրել է սպանությունը եւ զենք փոխանցել անմիջական կատարող` Օգյուն Սամաստին: 17-ամյա Սամաստը խոստովանել է, որ սպանել է լրագրողին: Նշենք, որ Օրհան Փամուկը, իյնչպես նաեւ Հրանտ Դինքը, ենթարկվել են դատական հետապնդման «թուրքական ինքնության վիրավորման» համար: Սակայն, նրա դեմ հարուցված գործը փակվել է: Փամուկն, ինչպես եւ Դինքը, սպառնալից նամակներ է ստացել եւ այդ պատճառով պատրաստվում էր լքել երկիրը, հաղորդում է Anatօlian New Agency-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---