Ղարաբաղ ԵՄ առաքելության գործուղման համար հարկավոր է միայն ԼՂՀ իշխանությունների թույլտվությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղ առաքելություն իրականացնելու համար` հատկապես հակամարտության կողմերի միջեւ վստահության ձեւավորմանն ուղղված, բացի Լեռնային Ղարաբաղի իշխանություններից, որեւէ մեկի թույլտվության կարիքը չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Երեւանն ուշադրությամբ հետեւել է վրաց-աբխազական ու վրաց-օսական հակամարտությունների կարգավորման գործընթացների ակտիվացման ուղղությամբ ԵՄ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության տնօրեն Հ. Մինգարելիի գլխավորած պատվիրակության վերջին նախաձեռնություններին: «ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ մշակվելիք համատեղ նախագծերը կնպաստեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Կարապետյանը:



Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, եթե Բաքուն համապատասխան թույլտվություն տա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---