ԵԽԽՎ-ն կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լրագրողների կյանքը պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 25-ի հատուկ նիստում կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լրագրողների կյանքն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար: Այդ կապակցությամբ Վեհաժողովը որոշել է հատուկ մոնիտորինգային մեխանիզմ սահմանել: Վեհաժողովն կարեւորում է ամբողջ Եվրոպայում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված ԶԼՄ-ների ազատության պաշտպանությունը: ԵԽԽՎ բանաձեւում ասվում է, որ ազգային խորհրդարանները պետք է հետեւեն լրագրողների սպանության դեպքերի հետաքննությանը եւ պահանջեն իշխանություններից զեկուցել հետաքննությունում առաջընթացի բացակայության դեպքում: Դա վերաբերում է ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայաի սպանությանը եւ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերանայմանը, ինչպես նաեւ ուկրաինացի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության հետաքննությանը, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---