Ս. Սարգսյան. Մենք նվաճել ենք արժանավայել գոյության իրավունքը այլ ժողվուրդներին հավասար

PanARMENIAN.Net - Բանակի սեղծումը կարելի է համեմատել էպոսի հետ: Ոչ մի հանճարեղ անձնավորություն ի վիաճկի չէ ստեղել էպոս. էպոսն ստեղծում են դարերի ընթացքում, բառը բառի ետեւից, հատված հատվածի ետեւից, նկարագրելով սեփական պատմության հերոսական եւ ողբերգական էջերը, ներմուծելով սեփական տաղանդը, ցանկությունները եւ երեւակայության ուժը: Այդ մասին Երեւանում` Հայոց բանակի 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:



«Անցյալ դարասկզբում մենք զոհ դարձանք մեր հողի վրա, մենք թույլ էինք եւ սնանկ: XX դարի վերջում Աստված մեզ վերածնվելու եւս մեկ հնարավորություն տվեց. մենք, բարեբախտաբար, օգտագործեցինք այն: Ղարաբաղյան պատերազմը մեր կողմից չի մտածվել, այն մեզ ստիպել են մեր հարեւանները, հրամցրեցին, այսպես կոչված, «խորհրդային մատուցարանի վրա»: Եւ մենք հերթական անգամ համոզվեցինք, որ լացելն ու արդարություն աղերսելը դատարկ եւ անիմաստ զբաղմունք է: Մենք պետք է նվաճեինք արժանավայել գոյության իրավունքը այլ ժողովուրդներին հավասար: Եւ մենք նվաճեցինք այն: Մենք պատրաստ չէինք պատերազմին: Մեր քայլերը մտածված չէին, հեռանկարն անհասկանալի էր: Մենք ստիպված խրվեցինք այդ պատերազմի մեջ»:



Բարձր եւ անսասան էր ժողովրդի ոգին, սակայն պատերազմն իր օրենքներն է թելադրում, եւ հաջողության հասնել, հենվելով միայն ոգու վրա, անհնարին էր: Ժամանակակից պատերազմում մեծ ուշադրություն է հատկացվում տեխնիկային եւ ռազմական արվեստին: Հաղթանակի համար պետք էր այնպիսի կառուցվացք ունենալ, որի բոլոր օղակները լավ են գործում եւ փոխկապակցված են, իսկ հիմքում, իհարկե, կարգապահությունն է: Ազգային բանակի ստեղծումը ոչ միայն պետության մտահոգությունն է, դա անհրաժեշտություն է, որը թելադրվել է ժողովրդի միասնության գաղափարախոսությամբ: Այն ուղեկցվում էր բարդություններով, ցավով, անհատների եւ հասարակության ինքնազոհությամբ: Բայց բանակն ստեղծվեց»,- ամփոփել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---