Stratfor-ը հայտնել է ռուսական ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ Սիրիա տեղափոխելու մասին

Stratfor-ը հայտնել է ռուսական ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ Սիրիա տեղափոխելու մասին

PanARMENIAN.Net - Սիրիայից հիմնական զորակազմը դուրս բերելու մասին Ռուսաստանի հայտարարությունների հետ միաժամանակ, Մոսկվան շարունակում է ակտիվությունը Լաթաքիայի ավիաբազայում, հայտնում է Stratfor-ը: Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը նոր ուղղաթիռներ է տեղափոխել Սիրիա:

Ռուսաստանը ձգտում է պահպանել ներկայությունը Սիրիայում, թեև մարտի 14-ին Մոսկվան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորակազմի մեծ մասը երկրի տարածքից, գրում է ամերիկյան Stratfor-ը Լաթաքիայի ավիաբազայի և Տարտուսի նավահանգստում բազայի լուսանկարների վրա հղումով:

Ըստ վերլուծաբանների, մարտի 17-ի կեսօրի դրությամբ ռուսական ավիախմբի մեկ քառորդից ավելին դուրս էր բերվել Սիրիայից, սակայն, ըստ լուսանկարների, Մոսկվան ընդլայնում է բազայի ենթակառուցվածքները և վերջին օրերին լրացուցիչ ուժեր է տեղակայել այնտեղ:

Ըստ Stratfor-ի, Ռուսաստանը սիրիական ավիաբազա է տեղափոխել Մի-28 և Կա-52 ուղղաթիռներ: Ինչպես նշում են վերլուծաբանները, այդ ուղղաթիռները կարող են ոչ միայն պաշտպանիչ գործառույթներ կատարել, այլ նաև փրկարարա-որոնողական գործողություններ իրականացնել և անմիջական ավիացիոն աջակցություն ցուցաբերել ցամաքային զորքերին, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հաստատել էր, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր օդուժի մեծ մասը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռիդերը: Նա հավելել էր, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական օդուժը Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարվածներ չի հասցրել:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում:

Ընթերցեք նաև. Պուտին. Եթե հարկ լինի, ՌԴ-ն կարող է մի քանի ժամում համալրել զորախումբը Սիրիայում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---