Թուրքիան մտադիր է երկխոսություն սկսել հայկական սփյուռքի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան որդեգրել է բավականին հավակնոտ դիվանագիտական ծրագիր: Ինչպես հաղորդում է www.globalhye.com կայքը, ենթադրելով, թե լրագրող Հրանտ Դինքի սպանությունը հայկական սփյուռքին կարեւոր հաղթաքարտ ընձեռնեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, թուրք փորձագետ Էրջան Յավուզը գրում է. «Թուրքական խորհրդարանի 10 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Թուրքիա-ԱՄՆ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Էգեմեն Բաշիի գլխավորությամբ փետրվարի 9-16 կայցելի ԱՄՆ` ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ կազմակերպելու համար: Խմբի անդամները կհանդիպեն ԱՄՆ կոնգրեսականների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը կայցելի եվրոպական երկրներ: Այցերի շրջանակներում նախատեսվում են թուրք ներկայացուցիչների հանդիպումները հայկական սփյուռքի ականավոր գործիչների հետ»:



Ըստ այդ աղբյուրի, Թուրքիայի նոր ռազմավարական ծրագրի եւս մեկ քայլ կարող է հանդիսանալ երկխոսության հաստատումը հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ թուրքական կառավարությունը դիմել էր հայկական սփյուռքի ներկայացուցիչներին` հրավիրելով մասնակցել Աղթամար կղզում հայկական եկեղեցու բացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---